Aurora Luxe


Ավրորա Լյուքս համալիրը իրենից ներկայացնում է նորաոճ և հարմարավետ երկհարկանի վիլլաներ(քոթեջներ): Լուսավոր և հարմար ապարտամենտները նախատեսված են ինչպես ընտանիքների, այնպես էլ մինչ 12 անձանցից բաղկացած խմբերի համար, այստեղ կան հյուրերի համար նախատեսված գոտիներ և առանձին սենյակներ: Ավրորա Լյուքսում ամեն բան մտածված է մինչև մանրուքներ: Համալիրի տարածքում տեղակայված է բաց լողավազան՝ հրաշալի տեսարանով դեպի լեռներ, ինչպես նաև տեռաս(բաց տարածք), որտեղ կարող եք արևայրուք ընդունել: Կողքին տեղակայված հանգստի համար նախատեսված տաղավարում հարմար է հավաքվել փոքր խմբով և խորոված անել բարբիքյույի գոտում: Համալիրում կա սննդի պատրաստման համար սարքավորումներով հագեցած խոհանոց: Պլանավորելով ձեր հանգիստը Ավրորա Լյուքսում, կարող եք չմտածել, թե որտեղ թողնել ձեր ընտանի կենդանիներին։ Դուք կարող եք հանգիստ վերցնել նրանց ձեզ հետ, այստեղ գործում է Pets Friendly կոնցեպտը (հայեցակարգը): Համալիրի առավելություններից կարելի է նշել նաև անվճար ավտոկայանատեղին և wi-fi ծառայությունը: Համալիրի տարածքում կարող են տեղավորել առավելագույնը 29 հյուրի:

Հասցե: Թբիլիսյան խճուղի, 3902

Լրացրեք ձևը