Dili Town Resort and Spa

Դիլիջանի թաքնված անկյուններից մեկում տեղակայված է «քաղաք քաղաքի մեջ»՝ Dili Town Resort and Spa ընդարձակ համալիրը: Հանգստավայրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսին, և այդ ժամանակվանից այն իրենից ներկայացնում է իսկապես առաջին կարգի միջավայր՝ հանգստի և բիզնեսի համատեղման համար։ Այստեղ կա բառացիորեն այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ ռեստորանից մինչև մասնագիտացված սպա կենտրոն, ոչ միայն Դիլիջանում, այլև ողջ հանրապետությունում:

Այսպիսով ի՞նչ է իր մեջ ներառում Dili Town Resort and Spa-ն։

Սենյակներ և ապարտամենտներ


Փոքրիկ առանձնատուն. Չնայած նրան, որ ապարտամենտները փոքր են (78²), դրանք բոլորը հագեցած են խոհանոցով և ունեն պատշգամբներ՝ Դիլիջանի գեղատեսիլ լեռների տեսարանով: Հարմարավետ և էլեգանտ ապարտամենտները նախատեսված են 4-6 անձի համար։ Ապահովված են հիգիենայի բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդ թվում խալաթներ, սրբիչներ, հողաթափեր, պահատուփ, սպասք և այլն։

Մեծ առանձնատուն. տարբերվում են չափերով (105²) և նրանով, որ պատշգամբի փոխարեն ունեն տեռասաներ՝ նույն հիասքանչ սարերի տեսարանով: 4-6 անձի համար նախատեսված ապարտամենտները ունեն այն ամենը, ինչը անհրաժեշտ է հարմարավետ հանգստի համար։

Բացի ապարտամենտներից, շուտով Dili Town-ում հասանելի կլինեն ստանդարտ և լյուքս համարներ:

Blue door spa - առաջինը Դիլիջանում


Dili Town համալիրում տեղակայված է տարածաշրջանային մասշտաբով եզակի սպա կենտրոն, որը իր մեջ ներառում է 10 սրահներ, որոնք առաջարկում են տարբեր ծառայություններ՝ չոր և խոնավ շոգեբաղնիք, թեյի սենյակ, աղի սենյակ, մերսման սենյակ, խոտաբույսերով և եթերային յուղերով ինհալացիոն սենյակ, սառը և տաք ջրերով սենյակներ, տաք քարերի սենյակ։ Կան ֆիննական և ռուսական ոճի սաունաներ, որոնցից կարող եք ընտրել, ինչպես նաև բացօթյա տաքացվող լողավազան և երեք փակ լողավազաններ երեխաների համար 28° և 33° ջրի ջերմաստիճանով: Համալիրը իր մեջ ներառում է նաև փակ մարզասրահ։


Կոնֆերանս սրահներ

Dili Town-ը նաև հնարավորություն է ընձեռում անցկացնել ցանկացած գործնական հանդիպում, սեմինար, դասախոսություն, գործնական ձևաչափով միջոցառում իր հարմարավետ կոնֆերանս սրահներում։

Խաղային գոտի

Երեխաներ ունեցող ընտանիքների համար համալիրում նախատեսված է 3 սենյակ՝ ընտանեկան ժամանցի ամենատարբեր տեսակներով, ներառյալ տեսախաղեր, խաղային ավտոմատներ, սեղանի ֆուտբոլ, ամենափոքրիկների համար նախատեսված խաղերի սենյակներ, խաղային լաբիրինթոսներ գնդակներով և շատ ավելին:

Greendoor Restaurant և Rooftop bar


Dili Town համալիրը իր մեջ ներառում է ոճային ժամանակակից Greendoor ռեստորանը՝ հայկական և եվրոպական խոհանոցով և Rooftop բարը, որտեղ կարելի է անցկացնել կատարյալ հանգստյան օրեր DJ-ի, ֆիրմային կոկտեյլների և Դիլիջանի բնության հիասքանչ տեսարանների ուղեկցությամբ: Ռեստորանում և բարում կազմակերպվում են թեմատիկ երեկույթներ, համերգներ և այլ ժամանցային միջոցառումներ:

Հասցե՝ Հայաստան, Դիլիջան, Անդրանիկի փողոց 3-րդ նրբանցք, 11

Լրացրեք ձևը