Darchin pastry and cafe. էքսկլյուզիվ աղանդերներ ընկերական մթնոլորտում
Darchin pastry and cafe-ում մատուցվում են որևէ արհեստական հավելում չունեցող էքսկլյուզիվ աղանդերներ, որոնք պատրաստված են ամեն ինչ ամենաթարմ, ամենաորակյալ և ստեղծագործությամբ հարուստ սկզբունքով:
Տեսականին ներառում է ինչպես բուսական աղանդերներ, այնպես էլ ավանդական բրաունի, չիզքեյքներ, մրգային և շոկոլադե տորթեր, կոկտեյլներ: Ամեն ինչ պատրաստված է տեղական մրգերից, հատապտուղներից և այլ մթերքից: Հատուկ ուշադրության է արժանի նաև տեսադաշտը.
«Իմ համար կարևոր է նաև տեսադաշտը, աշխատում եմ առավելագույնս գեղեցիկ և գեղագիտորեն մատուցել աղանդերները: Ձևավորման ժամանակ օգտագործում եմ թարմ ծաղիկներ, հատապտուղներ՝ այն ամենն, ինչ ներդաշնակ է դիլիջանյան սպեցիֆիկայի հետ: Իմ մոտ կա ինչպես ավանդական ճաշացանկ, այնպես էլ ստեղծարար, ստեղծագործ: Ամեն օր ես մի նոր բան եմ հորինում: Իմ աղանդերները չեն կրկնվում, նրանք յուրօրինակ են այնպես, ինչպես որ յուրօրինակ են իմ այցելուները, որոնք ոգեշնչում են ինձ ստեղծագործելու»,- պատմում է Darchin-ի հիմնադիր Իննա Ասրյանը, ով 2023 թվականի նոյեմբերից սրճարանը փոխանցել է Լյովա Հովակիմյանի տնօրինությանը:
Darchin pastry and cafe-ում Իննային հաջողվել է ստեղծել տաք և ընկերական մթնոլորտ, որը Լյովան խնամքով պահպանում է: Արժի ընդամենը մեկ անգամ այստեղ լինել, որպեսզի համոզվել դրանում:
Լուսանկարներ
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում