Գոշավանք վանական համալիրը

monastery-complex-goshavank_1.jpg

Միջնադարյան վանական համալիր Գոշավանքը միջնադարյան Հայաստանի տաճարային ճարտարապետության ևս մեկ հրաշալի օրինակ է: Գտնվում է Գոշ գյուղի կենտրոնում, գեղատեսիլ Տանձուտի կիրճում: Համալիրը կառուցված է բարձր սարահարթի վրա՝ Աղստև և Գետիկ գետերի միախառնման տեղից ոչ հեռու, և ասես վեր է խոյանում կիրճի վրա:

monastery-complex-goshavank_2.jpg

«Այս անսամբլը շրջակա բնության հետ անբաժան ամբողջություն է կազմում, որի մեջ արտահայտվում է տարածքի լանդշաֆտը գերազանց օգտագործել կարողացող միջնադարյան ճարտարապետների ստեղծագործական հանճարը»- կարծում են «Դիլիջանի պատմամշակութային հուշարձանները» գրքի հեղինակները:

monastery-complex-goshavank_3.jpg

Համալիրը հիմնվել է XII դարում հայ ականավոր մտածող, փիլիսոփա և իրավագետ Մխիթար Գոշի կողմից ավելի հին, 1185 թ. երկրաշարժից ավերված Գետիկ վանքի տեղում: Գոշն անվանեց այն Նոր Գետիկ, բայց մտածողի մահից հետո եկեղեցին 1213 թ. վերանվանվեց Գոշավանք (Գոշի վանք):

Հենց Մխիթար Գոշը հուղարկավորվեց այստեղ՝ իր կողմից կառուցած վանական համալիրի մոտ: Ավարտելով եկեղեցու և գավիթի կառուցումը՝ Գոշն իր համար ոչ մեծ մատուռ կառուցեց, որի կողքին էլ, Կիրակոս Գանձակեցու վկայություններով, հուղարկավորվեց: Այս փոքր մատուռը ավանդաբար համարվում է մտածողի գերեզմանատունը:

monastery-complex-goshavank_4.jpg

Գոշավանք վանական համալիրը ներառում է Սբ. Աստվածամոր (1191—1196 թթ.) եկեղեցին, եկեղեցու գավիթը (1202—1203), Սբ. Գրիգորի եկեղեցին (1234 թ.), Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (1237 թ.), ինչպես նաև զանգակատները, թեմական դպրոցներն ու գրադարանը (1241 – 1291 թթ):

Անսամբլի գլխավոր եկեղեցին 1191-1196 թթ. կառուցված Սբ. Աստվածամոր (Սբ. Աստվածածին) եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է տիպիկ գմբեթախաչ կառույց կիսաշրջանաձև խորանով արևելյան հատվածում: Եկեղեցին կառուցված է տեղական քարից, որ ունի վարդագույն երանգ:

monastery-complex-goshavank_5.jpg

«Դրսի կողմից եկեղեցու պատերը հարթ են, հարավային և արևելյան պատերի վրա կան ոչ մեծ դեկորատիվ եռանկյունաձև որմնախորշեր: Թմբուկի վերնամասով անցնում է լայն շերտագիծ՝ պատված բարդ երկրաչափական ուռուցիկ զարդաքանդակով: Արևմտյան պատի շքեղ ձևավորված ճակատամուտքը իրար է կապում եկեղեցին և գավիթը»:

Գոշավանք վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլ նաև կրթական կենտրոնը, իսկական համալսարան, որտեղ սովորեցնում էին փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն, լեզուներ և այլ գիտություներ: Այստեղ սովորել և ապրել են Հայաստանի մշակութային ականավոր գործիչներ Վանական Վարդապետն ու Կիրակոս Գանձակեցին:

Ամրագրել

Լրացրեք ձևը